P.S. NEWSՁանձրացե՞լ եք առօրյա միօրինակ զրույցներից, փախչում եք անընդհատ կրկնվող ասեկոսեներից ու բանբասանքներից, ուզում եք ամեն օր գոնե մեկ անգամ լսել հաճելի լուր, այն էլ' չափազանց զվարճալի: Եթե այո, ապա ''P.S. NEWS" ծրագիրը հենց Ձեզ համար է: TV5 Հեռուստաընկերության եթերից այսուհետ կարող եք ծանոթանալ օրվա լրահոսին բոլորովին նոր, մինչ օրս չտեսնված ''P.S. NEWS" հումորային, զվարճալի, կատակներով լի ''թողարկման'' շրջանակներում: Դարձրեք Ձեր ժամանցը հետաքրքիր և ուրախ TV5-ի հետ:
Ծրագրի տևողությունը 10-15ր.։






