TV5 հեռուստաընկերությունը հիմնադրվել է 2002 թվականի ապրիլի 14-ին:
TV5-ը հեռարձակվում է դեցիմետրային (UHF 39) ալիքի տակ: Միանգամից նշենք, որ որպես հեռուստատեսային պրոֆեսիոնալ ստանդարտ TV5-ը ընտրել է DVCPRO ստանդարտը: Թվային տեխնոլոգիաների հեղափոխական մուտքը հեռուստատեսության բնագավառ բոլոր հեռուստաընկերությունների միջեւ խնդիր դրեց կատարել ընտրություն ստանդարտների միջեւ: Բուն ընտրությունը մնաց DVCAM եւ DVCPRO ստանդարտների միջեւ: DVCPRO50 ստանդարտը համազոր է BETACAM SX եւ DIGITAL BETACAM խիստ թանկարժեք ստանդարտներին, ինչպես նաեւ DVCPRO100 եվ DVCPRO HD ստանդարտներին: Եվ այսպես TV5 հեռուստաընկերությունը իր ընտրության մեջ հիմնավորված է, եվ պատաահական չէ, որ DVCPRO ստանդարտը կիրառվում է նաեւ աշխարհահռչակ հետեւյալ հեռուստաըկերություններում:
RTBF Բելգիայի հեռուստաընկերություն CNN Աշխարհահռչակ լրատվական ալիք RDF Մեծ Բրիտանական հզորագույն հեռուստաընկերություն CENTRAL Բրիտանական հեռուստաընկերություն RTE Իռլանդական հեռուստաընկերություն ORT Ռուսական հեռուստաընկերություն:
2008թ մայիս ամսից TV5 հեռուստաընկերությունում գործում է նոր կառավարման թիմ, որը նպատակ է դրել լիովին փոխել հեռուստաընկերության դեմքը, ծրագրերը, հեռարձակման որակը: Առաջին քայլը արդեն արված է: 2008թ մայիսին փոխվեց հեռարձակիչը, որը ապահովեց ընդունման գերազանց որակ ամբողջ Երեւան քաղաքի տարածքում, Արարատյան դաշտավայրում եւ Երեւանի արվարձաններում:





